Բավ է պառակտվել
18-10-2014 15:59

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շանթ Հարությունյանին

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներին: Պատգամավորն իր facebook էջում գրել է հետևյալը. «Այսօր «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին: Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»,-գրել է նա: