Բավ է պառակտվել
03-02-2014 19:29

Ի հիշատակ զոհված ակտիվիստ Նիգոյանի ուկրայանցի կոմպոզիտորը երգ է գրել

 Взгляд-ը՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին տեղեկացնում է, որ Կիևցի հայտնի երգահան Վալենտին Սիլվեստրովը երկու երաժշտական ստեղծագործություն է գրել՝ ի հիշատակ զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի, հայտնում է ։
Ստեղծագործություններն ունեն հետևյալ անվանումները՝ «....І вам слава, сині гори» և «Со святими упокой...»։ Երաժշտությունը գրված է Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա, որոնք Նիգոյանը կարդում էր Անկախության մայդանում
«Սարսափելի է պատկերացնել, որ Շևչենկոյի հոբելյանն այս տարի կնշեն նրանք, ովքեր անուղղակի կամ ուղղակի կապ ունեն Սերգեյ Նիգոյանի մահվան հետ։ Չէ՞ որ իրական իմաստն այն ամենի, ինչ գրել է Շևչենկոն, արտացոլված է այնպիսի մարդկանց կյանքում, ինչպես Սերգեյն էր, ինչպես նաև այն ստեղծագործություններում, որոնք նվիրել է նրան կոմպոզիտորը»,- նշվում է «Дух и литера» հրատարակչության հաղորդագրության մեջ։