Բավ է պառակտվել
01-08-2016 23:30

Խոնարհ հայ հերոսները

«…Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնե՜կ նրան, որ իր գործով, կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, անե՜ծք նրա չար գործքին…»,-գրել է Հովհաննես Թումանյանն ու պատգամել ճիշտ ապրել: Քիչ առաջ, երբ համացացնում նկարներ էի նայում հանդիպեցի հայազգի երկու հարգանքի արժան մարզիկերի՝ Արթուր Աբրահամ և Հենրիխ Մխիթարյան: Նայում եմ այս նկարին ու մտածում, իրավմամբ հերոս են նրանք: Մարզիկներ, իսկական հայեր, ովքեր սեփական մարդկային որակներով ու սպորտային հաջողություններով ամեն անգամ աշխարհին հիշեցնում են հայերիս մասին, պարտադրելով հաշվի նստել մեզ հետ: Հետևաբար հարց է առաջանում ո՞րն է օրիանկելի հերոսի չափանիշը. Խոհեմությո՞ւնը, համեստությո՞ւնը, գործով հարգանքի և սիրո արժանանա՞լը, թե՞ զենքով հայրենակցի դեմ դուրս գալն ու ահաբեկելը: Հենիխ Մխիթարյան, Արթուր Աբրակամ, Շարլ Ազնավուր, Շերլին Սարգսյան, Լևոն Արոնյան, Սյուզի Կետիկյան, Նազիկ Ավդակյան, Յուրա Մովսիսիյան և այսպես կարելի է անվեջ թվարկել այն հայերին, ովքեր ստիպել են ոտքի կանգնել եռագույնի և հայոց հիմնի ներքո: Միարժամանակ, ցավող, կարող ենք մեծաթիվ հայերի անուններ էլ շեշտել, ովքեր իրենց գործով ստիպել են կողքի հայերին ամաչել: Սակայն Աստվածաշունչն ասում է. «Մի՛ դատիր, որ չդատվես» և մենք էլ դաատավոր չդառնոլով վերո հիշյալ հայերին, մտածում ենք, գուցե նրանք էլ մոլորթյան մեջ են:
Մեզանից յուրքանչուրը, երբ մտածում է փոփխությունների մասին, նախ պետք է սեփական սխալների մասին մտածի և սկսի հենց իրենից: Հետևաբար ուենախ այնքան կամք ու հասնություն, որ չփչացնենք մեծ հայերի, հերոս հայերի դժվարությամբ ստեղծածն ու մենք էլ փորձենք հայ մնալ, հպարտ մնալ և աշխարհին մշիտ հիշեցնել, «Մենք եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք»: