Բավ է պառակտվել
30-08-2016 16:30

Սարի թաղի 4 բնակիչ կդատվի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Սարի թաղի չորս բնակիչ կհայտնվի ամբաստանյալի աթոռին՝ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Սարի թաղի չորս բնակչի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն, Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են 2016թ հուլիսի 19-ին ժամը 20 —ի սահմաններում, Երևանի Մովսես Խորենացու փողոցին հարող Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար: Դատավարության մեկնարկն առայժմ հայտարարված չէ: