Բավ է պառակտվել
16-06-2014 16:44

Անհայտ անձը մտել է խանութ և կրակել


Այսօր գիշերը, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 48-ամյա Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում:

Ըստ աղբյուրի, 57-ամյա Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մարտուն Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: