09-09-2014 13:30

Ներմուծված պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակությունը թույլատրելիի սահմանում է.ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից news.gisher.ru-ին հայտնում են, որ տարբեր երկրներից Հայաստան ներմուծվող թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների պարունակության մասին հրապարակված տեղեկանքի՝ ստուգվել է Թուրքիայից, Վրաստանից, Չիլիից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից, Կոստա-Ռիկայից, Էկվադորից, Իրանից ու Հունաստանից Հայաստան ներմուծված 55 խմբաքանակ թարմ պտուղ-բանջարեղեն՝ այդ թվում, սոխ, խնձոր, արքայախնձոր, նարինջ, կիտրոն, թուրինջ, կիվի, նեկտարին, տանձ, ադամաթուզ:
Ծառայության հրապարակած տվյալների համաձայն, որևէ դեպքում նիտրատների պարունակությունը չի գերազանցում թույլատրելի չափը: