Բավ է պառակտվել
26-09-2014 11:16

Ներեցեք, սյունեցիներ

«Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս: Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաև բոլոր հայաստանցիների արժանապատվությունը, առավել ևս՝ Լիսկայից ու նրա ընտանիքից տուժած Սյունիքի հազարավոր բնակիչներին:  Իսկ երկրորդ զգացմունքն ամոթն է, որ ես չեմ կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը: Իմ գրիչով, իմ խոսքով ի վիճակի չեղա պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից:  Ես իմ դիրքում քիչ թե շատ ապահովված եմ՝ անվտանգության տեսանկյունից, իսկ Սյունիքի ժողովուրդը կրկին Լիսկայի, նրա ընտանիքի և նրա «թիկնազորի» ահաբեկման վտանգի տակ է»,-գրում է «Առավոտ»-ը: