ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Բավ է պառակտվել