Բավ է պառակտվել
21-02-2015 09:35

Բքի պատճառով հանրապետության որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները: Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: Աշոցքում, Սպիտակում, Ապարանում, Սևանում (Դիլիջանի թունելի հատվածում), Գավառում, Վարդենիսում, Սիսիանում քամի է: Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Գավառի, Արտաշավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: