28-03-2015 14:12

Նեմցովի սպանության վայրից հավաքել են բոլոր ծաղիկներն ու լուսանկարները

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրից անհայտ անձիք հավաքել են բոլոր ծաղիկներն ու լուսանկարները: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «ՌՊՌ Պառնաս» կուսակցության («Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն») անդամ Նատալյա Պելեվինան: «Ամեն ինչ հավաքել են՝ հին ու նոր ծաղիկներ, մոմեր, լուսանկարներ: Ամեն ինչ շատ արագ են արել և գիշերվա ժամը 2-ին»,- գրել է նա: Ն.Պելեվինայի կարծիքով, դա արվել է «պատվերով»: Նա բնութագրում է այդ գործողությունները «ստորություն»: