Բավ է պառակտվել
07-10-2014 12:51

Անհայտ անձինք փորձել են կուրացնել օդաչուներին

Անհայտ անձինք փորձել են լազերով կուրացնել չորս ինքնաթիռների օդաչուներին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով օդանավակայանի կարգավարական ծառայության աղբյուրը:
Չարամիտները, ըստ աղբյուրի, գործել են թռիչքուղուց 10–12 կմ հեռավորությունից:
«Անձնակազմին կուրացնելու փորձի մասին առաջին հաղորդումը ստացվել է Boeing 747-ից, որը վայրէջք էր կատարում «Վնուկովո» օդանավակայանում:Հետո համանման միջադեպի մասին զեկուցել է Անթալիայից ժամանող Boeing-ի անձնակազմը: 10 րոպե տարբերությամբ նման հաղորդում է ստացվել Մալթային եւ Լյուքսեմբուրգին պատկանող եւ Սանկտ Պետերբուրգից ու Իբիցայից ժամանող օդանավերից», - պատմել է աղբյուրը:
Բոլոր դեպքերում հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, տուժածներ չկան: