Բավ է պառակտվել
14-04-2015 13:32

Լիոնում թուրքական ռեստորանի վրա անմոռուկ են փակցրել (լուսանկար)

Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններից մեկում գտնվող թուրքական ռեստորանի պատերի վրա անհայտ անձինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցրել։ Ռեստորանի թուրք սեփականատեր Մեհմեթ Էրթուղրուլը դեպքի առթիվ դիմել է ոստիկանությանը։

Էրթուղրուլը հայտնել է, որ պաստառներից մեկի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը, և գրված են հետևյալ խոսքերը. «Արդարություն և փոխհատուցում ենք ուզում, չենք մոռացել, թույլ չենք տա, որ մոռացվի»։ Բացի այդ, կոչ է արվում մասնակցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու ապրիլի 22-ին։ Թեև դեռ հայտնի չէ, թե ովքեր են սույն ակցիայի կազմակերպիչները, սակայն թուրքերը պնդում են, որ այն իրականացվել է Լիոնի հայ համայնքի նախաձեռնությամբ։