Բավ է պառակտվել
03-12-2015 11:26

Ավազակային հարձակում Արարատի մարզում

Արարատի մարզում գտնվող «ՌՕ Ւմպեքս» ՍՊԸ–ի գրասենյակի վրա կատարված ավազային հարձակման հետևանքով անհայտ անձինք հափշտակել են ավելի քան 50 հազար դոլար: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան։ Ըստ նախնական տեղեկությունների` 3 հոգի զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել են ընկերության պահակին, այնուհետև ներս են մտել ՍՊԸ-ի դրամարկղի սենյակ, կոտրել մետաղյա պահարանի դուռը և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ (51,000 ԱՄՆ դոլար): Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակում և ապօրինի զենք կրելու հատկանիշներով: