Բավ է պառակտվել
06-04-2015 08:49

Մոսկվայի օդային տարածքը կփակվի` Հաղթանակի օրվա շքերթի պատճառով

Մոսկովյան «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանների օդային տարածքն ապրիլի 6-ին, 8-ին ու 10-ին 50 րոպեով կփակվի` Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստական աշխատանքների պատճառով:
Դրա հետևանքով որոշակի փոփոխություններ կկրի նաև ավիաչվերթների ժամատախտակը: Ըստ ՌԴ օդուժի՝ ամեն ինչ այնպես կարվի, որպեսզի ուղևորներին պատճառելիք անհարմարությունները հասցվեն նվազագույնի, և օդում «խցանումներ» չառաջանան: 
Աղբյուրը մանրամասնում է, որ մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ինչպես նաև՝ 14.000 զինծառայող: