Բավ է պառակտվել
16-07-2015 09:43

Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է ՀՕՊ ուժերի վերահսկողության տակ

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա: Ըստ հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին: «ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,– ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում: