Բավ է պառակտվել
22-01-2016 11:48

Չմոռանաք` քնելուց առաջ աղի բլիթ ուտել

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի այն նշում ենք հունվարի 23-ին: Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող: 
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում և Արցախում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքներով, այլև ժողովրդական սովորույթներով: Ավանդույթի հհամաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինձով մատուցարան են դնում տանտանիքին կամ պատշգամբին և սպասում են, որ Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և մատուցարանի ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն եվ անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, ինչը նշանակում է, որ այդ տարի կիրականա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: 
Այդ ավանդույթներից է նաև տոնի նախորդող գիշերն աղիբլիթ ուտելը: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա կյաքի ուղեկցին, ով իրենց ջուր է բերում: Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղիբլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին և գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:  Աղաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ աղ, ջուր և ալյուր: Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետև  ջուրը: Խառնելայնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել և բարակեցնել, այնուհետև կտրատել ըստ ցանկության: Դնել ջեռոցը և թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

Տաթև Առաքելյան