Բավ է պառակտվել
03-04-2016 08:51

Ստեփանակերտում հայ կամավորները զինվորագրվում են

Մոտ հազար մարդ է հավաքվել Ստեփանակերտի կենտրոնում` ցանկություն հայտնելով մեկնել ղարաբաղյան ուժերի առաջավոր գիծ:
Գործողությունները համակարգում են ԼՂՀ իշխանությունները: Զինկոմիսարիատների աշխատակիցները ստուգում են զինապարտների ցուցակները և կամավորներին ուղարկում տարբեր զորամասեր: Այն շենքի առջև, որտեղ հավաքագրվում են կամավորները, ավտոբուսներ են կանգնած:
Կամավորների մի մասին տուն են ուղարկում` ասելով, որ նրանց գուցե վաղը կանչեն: Իրենք` կամավորները, ցանկություն են հայտնում առաջավոր գիծ գնալ անկախ ցուցակներից` արտահերթ:
Մեծահասակներին և միակողմանի ծնողազուրկ երիտասարդներին տուն են ուղարկում:
Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, աշխատում են սրճարանները, խանութները և այլ հասարակական հաստատությունները: Քաղաքում զգացվում է լարվածություն, սակայն խուճապ չկա:
Ինչպես gisher.news-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, շփման գծի որոշ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվում են: