09-11-2016 15:57

Հրապարակվել է ավիատոմսեր գնելու լավագույն ժամանակը

Ավիաչվերթների ամենաէժան տոմսեր կարելի է գնել թռիչքից 56 օր առաջ: Այս մասին նշված է զբոսաշրջային  ծառայություներից մեկի հետազոտության մեջ:

Նշվում է, որ բարենպաստ գնումը կտնտեսի թռիչքի արժեքի մինչեւ 28 տոկոսը: Փորձագետները նշում են, որ ամանորյա տոների համար տոմսեր ամրագրելու լավագույն ժամանակը նոյեմբերն է:

Ռուսաստանում տոմսեր գնելու լավագույն ժամկետրները միմյանցից տարբերվում են: Օրինակ՝ Պրահա թռչելու համար ավելի լավ է տոմս ամրագրել թռիչքից 17 օր առաջ, Սանկտ Պետերբուրգ՝ 51 օր առաջ:

Դրանից զատ, հստակեցվել է, որ առավել էժան են ժամը 18-ից մինչեւ 00.00 ժամանակահատվածի չվերթները: Ավելի թանկ է առավոտյան եւ ցերեկային չվերթներով թռչելը (մինչեւ 15:00): Թռիչքի ամենաձեռնտու օրը երեքշաբթին է, ոչ ձեռնտուն՝ շաբաթ օրը: Որպես կանոն, տոմսերի առավելագույն գները գործում են թռիչքի օրը:

Հետազոտության շրջանակներում վերլուծվել է 100 առավել տարածված ուղղություններով մոտ 13,2 մլն հարցում: