Բավ է պառակտվել
03-08-2016 17:12

Մասնագետները բացահայտել են շների ցեղատեսակները, որոնք առավել հաճախ են կծում

Բրիտանացի հետազոտողները բացահայտել են շների այն ցեղատեսակները, որոնք առավել հաճախ են հարձակվում մարդկանց վրա: Ուսումնասիրությունն անցկացրել են Animal Friends ընկերության փորձագետները, որոնք զբաղվում են կենդանիների ապահովագրությամբ: Պարզվել է, առավել հաճախ մարդկանց վրա հարձակվում է լաբրադոր ցեղատեսակի շունը, որը համարվում է երեխաների լավագույն ընկերը: Ըստ ուսումնասիրության, շների հիմնական թիրախը լինում են փոստատարներն ու առաքիչները: Արական սեռի լաբրադորներն առավել հաճախ կծում են կանանց: 2015-ին մեծ Բրիտանիայի փոստային ծառայությունն արձանագրել է իր աշխատողների վրա հարձակման 2600 դեպք:
Մասնագետ Ռոջեր Մագֆորդի կարծիքով, շները հարձակվում են տանը մոտեցող անծանոթների վրա՝ ընդունելով նրանց որպես վտանգ իրենց տերերին: Ամռանը հարձակումներն ավելի շատ են լինում, երբ երեխաներն ու ընտանի կենդանիներն ավելի շատ ժամանակ են անցկացնում բակերում:
Շների հարձակման ամենատարածված հետևանքներն են՝ մատերի ամպուտացիա, նյարդային ցնցումներ, սպիների առաջացում: Բացի լաբրադորներից, մարդկանց վրա հաճախակի են հարձակվում նաև գերմանական հովվաշները, բորդեր-կոլլիները, ստաֆֆորդշիրյան բուլտերիերները: