Բավ է պառակտվել
21-01-2016 13:44

Անվանվել է միայնակ ճանապարհորդելու համար լավագույն երկիրը

Իսպանիայի գրավել է առաջին հորիզոնականը այն երկրների վարկանիշում, որոնք առավել հարմար են միայնակ ճանապարհորդելու համար: «Երբ խոսքը վերաբերում է միայնակ զբոսաշրջությանը, շատ մարդիկ համարում ե, որ Իսպանիան լավագույն ընտրությունն է: Ալհամբրայում ուշ գիշերով քայլելու համար զուգնկերոջ անհրաժեշտություն չկա: Ֆլամենկոն կարող է վայելել մեկ անձի համար նախատեսված սեղանի շուրջ: Տապասն էլ նույն համն ունի, եթե դուք այն մենակ եք ուտում», - ասվում է զեկույցում: Փորձագետների կողմից հարցված զբոսաշրջիկները նշել են Իսպանիայի հարուստ մշակույթը, բնության բազմազանությունը և երկրի խոհանոցը: 2014 թ-ին երկիրն այցելել են 65 մլն զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից: Վարկանիշում Երկրորդ տեղը զբաղեցնում է Իտալիան: Նրան հաջորդում են Ավստրալիան և Նոր Զելանդիան, իսկ հնգյակը եզրափակում է Բրազիլիան: Միայնակ ճանապարհորդելու համար ամենավատ երկրներ են անվանվել Պակիստանը և Իրանը: Վարկանիշը հիմնված է մի քանի չափանիշների վրա: Նրանց թվում են հանգստի մշակութային բաղադրիչը, տեղացիների բարեկամական վերաբերմունքը, ժամանցը, կլիման, անվտանգությունը և յուրահկությունը: Ընդամենը փորձագետների կողմից հարցվել են ավելի քան 16,000 մարդ ամբողջ աշխարհում: