Բավ է պառակտվել
11-12-2015 14:56

Նշվել է ավիատոմսեր գնելու ամենաանշահավետ օրը

Expedia և Airlines Reporting Corp զբոսաշրջային ընկերությունների փորձագետները ուրբաթ օրը անվանել են առավել անձեռնտու օր ավիատոմսեր ձեռք բերելու համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ ուրբաթ օրը ճամփորդական փաստաթղթերի գինը 13% -ով ավելի է, քան կիրակի: Պատճառներից մեկը, մարդկանց հանգստյան օրերին շրջագայությունների համար որոնելու միտումն է:
Բացի այդ, ընթացիկ տոկոսադրույքներով տոմսերի իրացումը սովորաբար ավարտվում է ուրբաթ օրը, և շատ օպերատորներ բարձրացնում են գները: Բացի այդ, տոմսերի ավելի բարձր արժեքը պայմանավորված է այն հանգամանքով, որ շաբաթվա ընթացքում բոլոր էժան տոմսերը վաճառվում են և նոր տոմսերը ավիաընկերությունները գերադասում են վաճառքի դնել, հանգստյան օրերին, կամ դրանից հետո:
Հետազոտողները երեքշաբթին անվանել են տոմսեր գնելու առավել բարենպաստ օր: Այս օրը, որ ավիաընկերությունները տոմսերը վաճառքի են դնում զեղչված գներով, եթե անցյալ շաբաթվա վաճառքի արդյունքները ցածր են եղել: