Բավ է պառակտվել
15-12-2014 14:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ով ամիսներ առաջ ավարտել է ուսումնառությունը Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի և Օքսֆորդի համալսարաններում` ստանալով դոկտորական աստիճան, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն: Նորաօծ քահանաներից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: