Բավ է պառակտվել
25-07-2015 14:52

Հայ կաթողիկե եկեղեցին նոր պատրիարք ունի

Գրիգոր Գաբրոյանը, ով մինչեւ 2013թ. ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր, նշանակվել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի պաշտոնում՝ փոխարինելով վախճանված Ներսես Պետրոս 19-րդին:  Ավելի վաղ հայտնել էինք որ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքարանի նստավայրում՝ Բզումարի վանքում, հայ կաթոլիկ եպիսկոպոսների սինոդ է հրավիրվել՝ հունիսի 25-ին վախճանված Ներսես Պետրոս Թարմունի 19-րդին փոխանորդ ընտրելու համար։ Սինոդի ղեկավարն է եղել Փարիզի Սուրբ Խաչի թեմի պատվավոր նախագահ եպիսկոպոս Գրիգոր Գաբրոյանը: