Բավ է պառակտվել
08-03-2014 12:46

«Ինձ համար ամենահաճելի ու սպասված նվերը ծաղիկներն են, մասնավորապես վարդերը».Ն. Ավդալյան

 

«Դժվար թե այլևս, որպես մարզիկ վերադառնամ սպորտ: Հիմա զբաղվում եմ մարզչական գործունեությամբ: Բժիշկների խոսքով հետագա մարզումներս կարող են լուրջ հետևանքներ ունենալ առողջությանս վրա», - gisher.news-ի հետ զրույցում նշեց Աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը: Սիրված կնոջ ու անգերազանցելի մարզիկի հավաստմամբ՝ տան կնոջ և մոր կարգավիճակն ամենահաճելի առաքելությունն է: «Մեծ սիրով ու նվիրվածությամբ եմ հոգ տանում և բալիկիս, և ամուսնուս մասին: Ի ուրախություն ինձ, ունեմ լավ ընտանիք, որը ցանակաված պահի կողքիս է ու սատար»,-ընդգծեց ծանրամարտիկն ու հավելեց, որ փոքրիկի խնմաքը միայն իր ուսերին, չէ. «Քանի որ առաջին բալիկս է, դեռ փորձ չունեմ, սկեսուրս շատ է օգնում»,-ասաց զրուցակիցս:
Անրդառնալով մարտի 8-յան շնորհավորաննքերն ու նվերներին, Նազիկ Ավդալյանն ասաց. «Ինչպես ցանկացած կին և նվերների, և շնորհավորնաքերի սպասում եմ, բայց ինձ համար ամենահաճելի ու սպասված նվերը ծաղիկներն են, մասնավորապես վարդերը. գույնը կապ չունի»:
Վերջինիս խոսքով՝ չնայած ապրիլի 7-ն ավելի հայկական է, բայց առավել ընդունելի մարտի 8-ը: «Անկեղծ ասած, ես ուշադրության ու սիրո պակաս չունեմ և այնպես չէ, որ միայն տոներին եմ արժանանում դրանց, այնպես որ ինձ համար մարտի 8-ից մարտի 8 տոն է:»,-ավելացրեց Աշխարհի չեմպիոնն ու շնորհավորեց բոլոր կանանց տունը: