Բավ է պառակտվել
29-09-2016 12:57

Քնի մեջ նիհարելու միջոց է հայտնաբերվել

ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ:

Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է, քաշից ազատվելու ամբողջ աշխատանքը նրա փոխարեն կարող են կատարել աղիները, իսկ ավելի ճշգրիտ` դրանցում առկա բակտերիաները: Դրա համար հերիք է առողջ եւ ճիշտ միկրոֆլորա ունենալ, որն ակտիվորեն կալորիաներ կայրի, մինչ մարդը քնած է:

Սակայն գիտնականները նշում են, որ դրա համար անպայման անհրաժեշտ է բակտերիաների որոշակի տեսակ:

Բակտերիաների այդ տեսակը հնարավոր է եղել բացահայտել, երբ հետազոտողներն աշխատել են ռիսպերիդոն դեղամիջոցի ստեղծման վրա, որը ներկայումս օգտագործվում է հոգեկան հիվանդությունների եւ խանգարումների դեպքում: Այդ նյութի օգտագործման դեպքում աղիների առողջ միկրոֆլորան խախտվում է, այդ թվում` ոչնչանում են անհրաժեշտ բակտերիաները: Դրանից հետո մարդիկ ակտիվորեն սկսում են քաշ հավաքել, որովհետեւ գիշերը կալորիաներն այլեւս չեն այրվում:

Այդպես գիտնականների համար պարզ է դարձել, որ նորմալ վիճակում այդ բակտերիաները զբաղվում են կալորիաներ այրելով, այդ պատճառով մարդիկ քնի մեջ ավելորդ քաշ են կորցնում: