10-07-2018 15:35

Նախկին ոստիկանապետի եղբորորդու լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են-Օսիպյան

Հայաստանի նախկին ոստիկանապետի եղբորորդու լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նախկին ոստիկանապետ Կարեն Գասպարյանի և նրա որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել կիրակի, երբ երկրում նշվել է Վարդավառը։

13–ամյա աղջիկը ջուր է լցրել Հայաստանի նախկին ոստիկանապետի եղբոր մեքենայի վրա։ Վերջինս դուրս է եկել մեքենայից և արտահայտել իր վրդովմունքը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել աղջկա հայրը, ում, ականտեսների խոսքով, ծեծել են Գասպարյանն ու նրա որդին։ «Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին Երևանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակից է, և միջադեպի հետ կապված նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, իսկ գործով նյութերն ուղղվել են Հատուկ քննչական ծառայություն»,– ասաց Օսիպյանը։

Նա նաև նշեց, որ միջադեպի մասնակիցների բարեկամական կապերն այս պարագայում որևէ նշանակություն չեն ունենա, և մեղավորները պատասխանատվությունից չեն խուսափի։