28-07-2014 14:21

Նախկին վարչապետը կոչ է արել աջակցել Լևոն Հայրապետյանին

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով կոչ է արել միավորել ուժերը՝ գործարար Լևոն Հայրապետյանին աջակցելու համար:

«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս), Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար: Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ…
Հիշե՛նք և գործե՛նք»,–ասվում է գրառման մեջ։