04-08-2014 15:24

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարար

Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն նշել է, որ ինքը ցնցված :
՛՛Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է՛՛: Ըստ նրա այս իրավիճակն առկա է, քանի որ Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրներ կան, ինչպես նաև այն կապված է Պաշտպանությա նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. ՛՛Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառաություն է ռազմական իրականության մեջ:Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջև, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի՛՛: Նա նաև նշել է, այն զարմանալի փաստը, որ ՊՆ-ն հանգստյան օրերին չի նշում հրադադարի ռեժիմի խախտման մասին: ՛՛Ինչ է այդ օրերին այն չե՞ն խախտում՛՛,- հարցադրել է Սադիգովը: