24-09-2014 11:09

Նախագահը շնորհավորել է հրեա համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը: