23-10-2014 12:12

Նախագահն այցելել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» վեցերորդ միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես, որի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության Նախագահը շրջել է էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության ու դեղագործության, կրթության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հայկական և ռուսական ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրաքանտեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին: