13-09-2014 12:47

Ապագան կանխորոշվում է կրթությամբ.ՀՀ նախագահ

Այսօր կայացավ Գյումրու տեխնոլոգիական կետրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանը: « Ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, երբ ամրապնդված է մարդկային ներուժ ձևավորելու հնարավորությամբ»,- նշեց հանրապետության ղեկավարն ու կենտրոնը որակեց իբրև տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող կառույց: ՀՀ նախագահը կարևորեց մրցունակ առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների բանակի ձևավորումը և խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կյանքի են կոչվելու նաև այս պատերի ներքո:
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները: Որակը ոչ թե պետք է վերևից թելադրված, այլ պահանջված լինի: Բայց իհարկե, որևէ ծրագիր չի կարող հաջողված լինել, եթե չկա դրա պահանջն ու կարիքը հասարակության կողմից»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը տեղեկացրեց, որ հասարակությանը ծրագրերի վերաբերյալ ավելի լայն իրազեկելու համար հաջորդ շաբաթ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: