15-09-2014 09:30

Նաղագահն ու Կաթողիկեսը մասնակցել են Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը  մեկնել է Տավուշի մարզ:

Հանրապետության Նախագահը Խաչվերաց տոնին ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը:

Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ: