Բավ է պառակտվել
13-12-2014 14:59

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել:

Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ալվարդ Հունանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ռուզաննա Բարսեղյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Վազգեն Ռշտունուն նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: