Բավ է պառակտվել
24-04-2014 11:30

Նախագահն ու կաթողիկոսը այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և կառավարության ու Ազգային ժողովի կազմի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին: Երկրի ղեկավարին ուղեկցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, նորանշանակ նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Կարեն Ճշմարիտյանը, պատգամավորներ և դիվանագետներ:

Զոհերի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց և անմար կրակի առաջ խոնհարումից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոք և մատուցվեց հոգեհանգստյան կարգ: