Բավ է պառակտվել
05-02-2014 17:12

ՀՀ նախագահը այցելել է ԱԻՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ խորհրդակցություն է անցակացրել նախարարության ղեկավար կազմի հետ՝ գերատեսչությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին և աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարությունում շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահին ներկայացրել է 2010-2013 թթ. Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։