Բավ է պառակտվել
24-05-2014 18:11

Նավասարդ Կճոյանն աղոթում է լրագրողների համար

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին  ներկա էր նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում աղոթքով էլ սկսեց համագումարը։  Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի համար պարբերաբար աղոթում եք, բայց կուսակցությունը այդպես էլ հաջողություն չի արձանագրում, արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Ես աղոթում եմ նաև Ձեզ համար, նույնիսկ Ձեզ համար, որովհետև Դուք փորձում եք ինքնադրսևորվել այլոց հաշվին»:  Խոսելով հանրագումարի և այն ասեկոսենենրի մասին, թե իր անունը կապված է  կուսակցության հետ Կճոյանը նշեց, որ ՀՀԿ–ն ազգային-պահպանողական կուսակցություն է: