Բավ է պառակտվել
01-05-2015 08:14

Հայաստանը շարունակում է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և Անվտանգության Համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվեց և համաձայնեցվեց պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում արձանագրված առաջընթացը: Բարձր գնահատվեցին Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում իրականացված պաշտպանական բարեփոխումները, կարևորվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ: Հայաստանը ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարությանը հանձնեց Բարեվարքության ամրապնդման ինքնագնահատման հարցաշարի պատասխանները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ինքնագնահատման արդյունքների հիման վրա ՆԱՏՕ–ի փորձագիտական խմբի կողմից պատասխանների ուսումնասիրության և համապատասխան առաջարկությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Դիտարկվեցին Բարեվարքության ամրապնդմանն ուղղված այլ քայլերի ձեռնարկման հնարավորությունները: