Բավ է պառակտվել
31-03-2015 13:29

Նարիշկինը Ծիծեռնակաբերդում պսակ դրեց

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Հայաստան մարտի 30-ից 31-ը աշխատանքային այցով ժամանած ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան Ծիծեռնակաբերդը: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության և հուշարձանի կառուցման պատմությունը: Նարիշկինը պսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հանդիպման ավարտից հետո թանգարան-ինստիտուտի տնօրենը Նարիշկինին պարգևատրեց Ոսկե մեդալով, որը հանձնվում է թանգարանի բարձրաստիճան հյուրերին, ինչպես նաև նրան նվիրեց իր հեղինակած «Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և «»Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքերը: