Բավ է պառակտվել
10-07-2015 15:12

Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ աննախադեպ քանակի թմրամիջոցի ներկրման փորձը

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները hուլիսի 10-ին, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: 

Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր: