Բավ է պառակտվել
02-10-2014 13:32

2 տարում ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը. Ն. Սարգսյան

Այսօր կայացած կառավարության նիստից հետո տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և րագրողների հանդիպումը, որի ընթաքում նախարարն ընդգխեց թե 2015-2016թ.-ին ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը: Նշենք , որ Գյումրի քաղաքում շահառու ճանաչված ընտանիքներից մոտ 450-ը բնակարանի կարիք ունի, և նիստում որոշվել է այդ ընտանիքներից 215-ին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր:
«Շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիքներ դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը: Հաջորդ կեսի խնդիրը կլուծենք 2015թ.-ին, և աղետի գոտուց տուժածների հարցն արդեն լուծված կլինի»: Նախարարի ներկայացմամբ՝ շահառուներին կտրամադրվի գումար բնակարան գնելու համար. եվ եթե այդքան ընտանիք բնակարան գնի Գյումրիում, այնտեղ անշարժ գույքի շուկայում բավականին աշխուժություն կլինի: «Ավելի ճիշտ է, որ բնակարանները տրամադրվեն այս տարբերակով: Սա նաև հնարավորություն է տալիս նրանց ընտրության: Գյումրիում դատարկ տները շատ են: Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում և դրական արդյունքներ է տվել»,-ասաց Նարեկ Սարգսյանը: