Բավ է պառակտվել
30-01-2016 15:44

Նարիշկին. Ռուս զբոսաշրջիկները տեսանելի ապագայում կարող են նորից մեկնել Եգիպտոս

Ռուսաստանցի զբոսաշրջիկները տեսանելի ապագայում կարող են նորից մեկնել Եգիպտոս հանգստանալու: Այս մասին նշել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Դա ևս մեկ անգամ հաստատում է փաստը, որ, այսպես ասած, երկու կողմերի վճռականությունն ակնհայտ է: Որովհետև հյուպատոսությունները միշտ բացվում են նաև հեռանկարը հաշվի առնելով»,-ասել է նա: Նարիշկինը նաև ընդգծել է, որ Եգիպտոսի իշխանությունները ձեռնարկում են անվտանգության բոլոր անհրաժեշտ քայլերը ինչպես փողոցներում, այնպես էլ Կահիրեի օդանավակայանում: