Բավ է պառակտվել
10-03-2017 13:27

Ոսկու հանքի վրա հարձակում է տեղի ունեցել

Քննչական կոմիտեի (ՔԿ) Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, այդ օրը ժամը 17:00 սահմաններում Ուկրաինայի 46-ամյա քաղաքացի Սերգեյ Օդինցովը ոստիկանություն է ահազանգել, և տեղեկացրել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի վարչական շենք են ներխուժել երկու հոգի, սպառնացել են անվտանգության աշխատակիցներին, ինչից հետո թաքնվել են:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների օպերատիվ խումբը պարզել է , որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում հանքի գլխավոր ինժեների տեղակալ, Ծովակ գյուղի բնակիչ Հարություն Հարությունյանը էքսկավատորի օպերատոր, 35-ամյա Արգամ Զաքոյանի հետ հանքի հանքախորշերից մեկի մոտ նկատել են երկու հոգու, մոտեցել են նրանց, և խնդրել, որպեսզի հեռանան տարածքից, քանի որ հանքախորշը փակվում է:
Այն պահին, երբ օպերատորը մոտեցել է հանքախորշին, որպեսզի փակի այն, այդ մարդկանցից մեկը Ա. Զաքոյանի դեմ է ուղղել ատրճանակ հիշեցնող առարկա և սկսել է սպառնալ: Սակայն , նկատելով, որ իրենց են մոտենում հանքի մյուս աշխատակիցները, այդ երկու հոգին փախուստի են դիմել հանքախորշի ուղղությամբ և թաքնվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
«Կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացրած Ս. Օդինցովը հանդիսանում է ոսկու հանքի անվտանգության պետը»,- ասված է հայտարարության մեջ: