Բավ է պառակտվել
20-06-2016 13:29

Ռուսաստանում անշարժ գույքի հարկերը զգալիորեն կաճեն

Ռուսաստանում անշարժ գույքի հարկերը մի քանի անգամ կաճեն: Դա կազդի բազմաթիվ քաղաքացիների վրա: Այս տարի, հարկերն առաջին անգամ հաշվարկվում են սեփականության շուկայական կադաստրային արժեքին մոտ գներով: Ըստ ՌԴ հարկային օրենսգրքի, քաղաքացիները պետք է վճարեն ոչ միայն տների, բնակարանների և սենյակների համար, այլև ավտոտնակների, ավտոկայանատեղերի, ծայրամասային տարածքներում բոլոր բնակելի շենքերի համար: Նույնիսկ անավարտ բնակարանային շինություններն են ընկնում հարկման կարգ տակ:
Կադաստրային գնահատման օգտագործման սկզբի առաջին չորս տարիների ընթացքում հարկի գումարը նվազեցնող գործակիցների օգնությամբ աստիճանաբար կբարձրացվի: Այժմ բնակելի շենքերի և շինությունների, անավարտ բնակելի շենքի օբյեկտների, ավտոտնակների և անհատական հողամասերում մինչև 50 քառակուսի մետր տարածքով տնտեսական կառույցների դրույքաչափը կադաստրային գնահատման արժեքի 0.1%-ն է: Տեղական իշխանությունները կարող են այն նվազեցնել մինչև զրոյակաի կամ բարձրացնել առավելագույնը երեք անգամ: 300 մլն ռուբլուց ավել արժեցող օբյեկտների համար , այն կարող է հասնել մինչև 2%: հարկային դրույքների ճշգրիտ արժեքը սահմանում է տարածաշրջանը:
Նոր համակարգը,հաստատել է Վլադիմիր Պուտինը` դեռևս 2014 թ.-ին: Սակայն, մինչ օրս Ռուսաստանի ընդամենը 28 տարածաշրջաններ են անցել նոր հաշվարկին` Մոսկվայի մարզ, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարայի մարզ և Թաթարստան: Սանկտ - Պետերբուրգն այս խմբում կներառվի միայն հաջորդ տարի: Ռուսաստանի այլ մարզերում ամեն ինչ շարունակում է նույնը մնալ: