Բավ է պառակտվել
21-01-2015 10:30

ՀՀ-ն հուսով է, որ Գյումրիում սպանության հետաքննությունը շուտով կավարտվի. Նալբանդյան

Հայաստանը հուսով է, որ Գյումրիում ընտանիքի սպանության հետաքննությունը շուտով կավարտվի, և Հայաստանը կշարունակի զարգացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերվում է Գյումրիում կատարված ողբերգությանը, ապա մենք հուսով ենք, որ հետաքննության բոլոր գործընթացները հնարավորինս արագ կավարտվեն, և կատարողները կպատժվեն օրենքին համապատասխան: Իհարկե, այդ սարսափելի հանցագործությունը շատ հույզեր է ստեղծել Հայաստանի հասարակական գիտակցության մեջ: Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ հաստատել ենք շատ հզոր դաշնակցական և ռազմավարական հարաբերություններ, և մենք կշարունակենք ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է Նալբանդյանը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: