Բավ է պառակտվել
19-01-2016 15:24

Նախօրեին Հայաստունում ջերմաստիճանի ռեկերդ է գրանցվել

«Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Վերջինիս խոսքով՝ երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ գրանցված ռեկորդը +17.9 աստիճանը: «Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948 թվականին գրանցված ռեկորդը +16.4 աստիճանը»,-ասաց Գագիկ Սուրենյանն ու հավելեց, որ ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում նաև բուք: «Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»,-ազրափակեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Տաթև Առաքելյան