Բավ է պառակտվել
04-06-2015 13:18

Աշխատավարձի վճարման պահանջով Նաիրիտցիները փակեցին Տիգրան Մեծ փողոցը (լոսանկարներ)

Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի վճարման պահանջով այսօր կրկին կառավարության դիմաց էին։ 
Նրանք ավելի ուշ կառավարության շենքի դիմացից տեղափոխվեցին Տիգրան Մեծ փողոց՝ փակելով ճանապարհը։ 
Ցուցարարները նստեցին գետնին, սակայն ավելի ուշ համաձայնեցին ճանապարհը բացել` տալով մի քանի օր ժամանակ աշխատավարձերը վճարելու համար։ 


Հակառակ դեպքում, գործարանի աշխատակիցների խոսքով՝ երեքշաբթի օրվանից կսկսեն անժամկետ նստացույց։