Բավ է պառակտվել
10-07-2014 12:22

Վարչապետն իջավ ու հանդիպեց ՛՛Նաիրիտ՛՛-ի աշխատակիցներին

Այսօր, ՀՀ կաառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է: Հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր պահանջում են 18 ամսվա չվճարված աշխատավարձը։

Նաիրիտցիները ոչ միայն աշխատում են առանց աշխատավարձ, այլև նշում են, որ անորոշ է գործարանի ճակատագիրը։

Նշենք, ոի նրանց հանդիպելու իջավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առաջարկեց 20 հոգուց բաղկացած խումբ բարձրանա Կառավարություն, որպեսզի նրանց խնդիրների մասին ավելի առարկայական խոսեն։

Նաիրիտցիները նշեցին, որ վարչապետն ասել է, թե սեպտեմբերի 15-ից պարզ կլինի «Նաիրիտի» ճակատագիրը։

Այս պահին նաիրիտցիները քննարկում են, թե ով պետք է բարձրանա վարչապետի մոտ։

Նշենք, որ բացի նաիրիտցիներից, այստեղ բողոքի ակցիայի են դուրս եկել տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Վարչապետը մոտեցավ նաև Արցախում զոհված ազատամարտիկների ծնողներին, ովքեր փաթեթ են ներկայացրել Կառավարությանը՝ խնդրելով, որպեսզի զոհված ազատամարտիկների հարազատներին տրվող կենսաթոշակները բարձրացնեն, քանի որ թանկացումների պատճառով այն չի բավարարում նրանց։ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ կփորձեն արագ կարգով հարցին լուծում տալ։