Բավ է պառակտվել
21-03-2016 12:29

Նադեժդա Սավչենկոյին մեղավոր ճանաչեվեց

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքական դատարանը Ուկրաինայի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր Է ճանաչել Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության մեջ: Դատավճռի համաձայն՝ Սավչենկոն մեղավոր Է ճանաչվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրողներ Իգոր Կոռնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների սպանության փործի և ՌԴ-ի սահմանն անօրինականորեն հատելու մեջ: Մեղադրական դատավճռի հիմքում դատարանը դրել Է մեղադրանքի ապացույցները, մասնավորապես, վկաների ցուցմունքները, փորձաքննությունների արդյունքները: «Ունենալով ռազմական պատրաստության հմտություններ, ինչպես նաև Իրաքում մարտական գործողություններին մասնակցության փորձ, գտնվելով արձակուրդում, անձնական նախաձեռնությամբ Ուկրաինայի հարավ-արևելքում զինված բախմանը մասնակցելու նպատակով Սավչենկոն ժամանել Է Սերգեյ Մելնիչուկի հրամանատարության տակ գործող «Այդար» գումարտակ, որը գտնվում Էր Լուգանսկի մարզի Սչաստյե քաղաքում», - նշվում Է դատավճռում: Ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն Է, ասված Է փաստաթղթում: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սավչենկոն, նա չի բողոքարկելու դատավճիռը: Սավչենկոյի նկատմամբ պատժաչափը հրապարակվելու Է մարտի 22-ին: