Բավ է պառակտվել
01-11-2016 10:21

Հայաստանի տարածքի վրա բախվել են սառը և տաք օդային հոսանքները

Լուսադեմին Հայաստանի տարածքի վրա բախվել են սառը և տաք օդային հոսանքները, Facebook–յան էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հյուսիս-արևմուտքից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է(կապույտ սլաք), Միջերկրական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը` +15 աստիճան (կարմիր սլաք): Այս երկուսը լուսադեմին Հայաստանի տարածքի վրա բախվել են իրար», – նշել է Սուրենյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 1–ից Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում արկտիկական ցիկլոնի ազդեցության ֆոնին։ Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, նոյեմբերի 3–ի գիշերը Տավուշի հովիտներում և Սյունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում և Երևանում հնարավոր է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -2–ի։