Բավ է պառակտվել
24-02-2015 12:49

Թուրքիայում շնորհավորել են երկիրը հայերից «մաքրելու» 100-ամյակը

Թուրքիայի մի շարք քաղաքներում ազգայնական շրջանակների կողմից փետրվարի 22-ին Խոջալուի իրադարձությունների հետ կապված միջոցառումների անվան տակ տեղի են ունեցել հայերի դեմ բացահայտ ռասիստական եւ թշնամանք ու ատելություն սերմանող ակցիաներ։ Թուրքական ազգայնական Genç Atsızlar (Գենչ աթսըզլար) կազմակերպության կողմից իրականացված ստամբուլյան ակցիայում հակահայկական կարգախոսներ են հնչեցրել եւ գովաբանել Դինքին սպանած Օգյուն Սամասթին։  Հիշյալ կազմակերպության կողմից Օրդու, Մանիսա եւ Մուղլա քաղաքներում կազմակերպված հակահայկական ակցիաների ժամանակ բացի հակահայկական կարգախոսներից, պարզվել են ռասիստական բնույթի եւ իրականացված ցեղասպանությունը խոստովանող պաստառներ։ Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Շնորհավոր երկրի հողերը հայերից մաքրելու 100-ամյակը։ Հպարտանում ենք մեր անվանի պապերով»։ Մուղլայում հիշյալ պաստառը կախվել է Սպորտի եւ երիտասարդության նահանգային վարչության շենքի դիմաց, իսկ վարչության աշխատակիցներից որեւէ մեկը չի միջամտել նման բնույթի պաստառ տեղադրելուն։